|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլ Փաշինյանն այնքան է շտապում Սուրբ Էջմիածինը կաթողիկոսից «ազատագրել», որ առավոտ շուտ, ժամը 7․56 րոպեին Ֆեյսբուքի իր էջում հետևյալ սխալներով գրառումն է արել․ «Բոլոր բանավեճերից անդին, այս ընթացքում բացահայտվեց ամենակարեւերը․ Հիսուս Քրիստոսի, նրա վարդապետության հետ Կտրիճ Ներսիսյանի, Վազգեն Գալստանյանի, Գեւորգ Աջապահյանի եւ էլի ոմանց կապի եւ առնչության ի սպառ բացակայությունը։
Հիսուս Քրիստոսի տունը, Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից եւ պետք ազատագրվի։
Ես առաջնորդելու եմ այդ ազատագրումը»։
Ոչ թե ամենակարեւորը, այլ՝ ամենակարևորը, «իսպառ» բառը միասին է գրվում , ոչ թե՝ ի սպառ։ Դե առաջնորդի Սուրբ Էջմիածնի «ազատագրումը», քեզ էլ կարգի նոր կաթողիկոս՝ Նիկողայոս Առաջին»։