Միասին կարող ենք
կարևոր
2998 դիտում, 8 ամիս առաջ - 2025-07-07 15:37
Հասարակություն

Տիկին դատախազ, ախր շատ երիտասարդ եք, խի՞ եք ձեզ էս վիճակի մեջ գցում․ Գեղամ Մանուկյանը՝ դատախազին

Տիկին դատախազ, ախր շատ երիտասարդ եք, խի՞ եք ձեզ էս վիճակի մեջ գցում․ Գեղամ Մանուկյանը՝ դատախազին

ԱԺ-ն քննարկում է պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ԱԺ նիստում դիմեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ հարցադրելով, թե Արթուր Սարգսյանին վերագրվող մեղադրանքներն ունեն արդյո՞ք իրական իրավական հիմք, թե միայն քաղաքական ենթատեքստ։

Մանուկյանը նշեց.
«Միակ ձայնագրությունը, որտեղ խաչվերած տոնի մասին խոսվում է, 2024-ի օգոստոսի 12-ին է՝ ոտքի վրա արված զրույց։ Մնացած որևէ ապացույց չկա, մամուլում էլ՝ ոչ մի տեղեկություն»,՝ մատնանշելով, որ ծանր մեղադրանքների հիմքերը օդից են վերցված։

Նա դատախազից պահանջեց պարզել՝
 • կա՞ արդյոք ապացույց, որ ծրագրել են քաղաքացիական ավտոբուսներ վառել,
 • արդյո՞ք «կտամ, կսպանեմ» տիպի արտահայտությունները քրեորեն հետապնդելի են,
 • ի՞նչ կոնկրետ արարք է վերագրվում Արթուր Սարգսյանին՝ արդյոք իշխանության զավթու՞մ, ահաբեկչությու՞ն։

Մանուկյանը նաև հիշեցրեց 2020-ի նոյեմբերի 9-ին ՔՊ-ականների կողմից ռադիոտան գրավումը, ընդգծելով, որ դատախազությունը այդ դեպքը երբեք չի հետապնդել։

«Եթե ես հիմա ասեմ՝ շրջափակենք Զվարթնոցը, դա արդեն հանցագործությո՞ւն է», - հարցրեց պատգամավորը՝ դատախազությանը մեղադրելով երկակի ստանդարտների կիրառման մեջ։

Մանրամասն՝ տեսանյութում։