|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Դատախազը ներկայացրել է միջնորդություն, իբր կա Սևանի տարածքում մի հատ ապօրինի շինություն, իբր դա Սեյրան Օհանյանինն է։ Սեյրան Օհանյանին հնարավորւթյուն չեն տվել պաշտպանվելու։ Հիմա իբր Արծվիկ Մինասյանն ինչ-որ հանցավոր, խմբային տրամաբանությունից ելնելով, էնպես է արել, որ էդ գույքը օրինականացվի»,- ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատամբ քրեական հետապնդում հարուցելուն թույլտվություն տալու հարցի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը և շարունակեց․ «Երեք պարզ հարց, որին չեք կարողանում պատասխանել․
1․ Արծվիկ մինասյանի օրո՞ք է կառուցվել շինութունը։ Ոչ։
Արծվիկ Մինասյանը լիազորություն ունե՞ր քանդելու։ Ոչ։
Ասում եք հանցավոր դիտավորթւայբ էնպես է արել, որ օրինականացվի։ Օրինականացվե՞լ է։ Ոչ»։
«Ձեզ կարելի է շնորհավորել․ բացի նրանից, որ անձամբ հաղորդում ներկայացրած միակ դատախազն եք, դուք ամենաշատ ընդդիմադիր պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացրած դատախազն եք։ Թե ինչպես է լինում, որ ժողովրդավարության բաստիոնում են ամենաշատ ընդդիմադիր պատգամավորները զրկվում անձեռնմխելիությւոնից, այ թե ոնց է տեղի ունենում, որ հենց ժողովրդավարության բաստիոնում են ընդդիմադիր պատգամավորները գաղտնալսվում, շատ հետաքրքիր հարցեր են։
Ասում ենք քաղաքական հետապնդում է իրականացվում, ասում եք՝ քաղաքական հետապնդում չէ, ուղղակի դուք բոլորդ հանցագործներ եք։ Շատ հետաքրքիր է դասավորվել մեր ճակատագիրը։ Դուք մի երկրում եք իշխանության, որտեղ բոլորը շպիոններ են, հանցագործներ են, միակ մաքուր ու սուրբ անձնավորությունը դուք եք»,- ասաց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։