|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ 2025թ. հուլիսի 2-ից ժամանակավորապես արգելվել է ՌԴ «Ֆաբրիկա Նաստոյաշչեգո Մորոժենոգո» ՍՊԸ-ի արտադրած «Էսկիմո պլոմբիր վանիլային շոկոլադասերուցքային ջնարկում» տեսակի պաղպաղակի 07․03․2025թ. արտադրության խմբաքանակի ներմուծումը Հայաստան (ապրանքանիշը՝ «Կորովկա», 100 գրամանոց, պիտանիության ժամկետը 18 ամիս):
Նշվում է, որ «որոշումը կայացվել է սննդամթերքի անվտանգության ռիսկերի գնահատման հիման վրա»։
Արգելքը վերաբերում է 2025 թվականի հուլիսի 2-ից հետո ներմուծվող խմբաքանակներին։
Մինչ այդ ներմուծված արտադրանքի նկատմամբ սահմանափակումը չի գործում։