Փոխարժեքներ
02 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.32 |
EUR | ⚊ | € 455.06 |
RUB | ⚊ | ₽ 4.9092 |
GBP | ⚊ | £ 530.7 |
GEL | ⚊ | ₾ 141.61 |
«Осторожно, новости» կայքի թելեգրամյան ալիքը հրապարակել է ծեծված մարդկանց կադրեր և հաստատել, որ ծեծված կալանավորված ռուսաստանցիների տեսանյութում կան ռուսաստանցի ՏՏ մասնագետներ և գործարարներ։ Կադրերում երևում է, որ նրանց դաժանորեն ծեծել են։ Կայքը հաղորդում է, որ ձերբակալվածներից մի քանիսին դեմքերին առկա կապտուկների և հեմատոմաների պատճառով անհնար է ճանաչել։
«Շարք առաջինը 40-ամյա գործարար Անտոն Դրաչևն է։ Ռուսաստանում նա հայտնի է որպես Airo առցանց քիմմաքրման ծառայության համահիմնադիր։ Մինչև իր բիզնեսը սկսելը նա ղեկավարել է Red Star Asset Management տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բաժինը, բայց լքել է այն, դառնալով սեփական ընկերության տնօրեն։ Ստարտափում ներդրումներ են կատարել МТС և «Т-Инвестиции»-ի վենչուրային ֆոնդերը։
Նրա հետևում կանգնածներից մեկը 30-ամյա ծրագրավորող Դմիտրի Բեզուգլին է. նա ավարտել է Սանկտ Պետերբուրգի տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտը, աշխատել VK-ում և Яндекс-ում»։ Ինչով էին նրանք զբաղվում Ադրբեջանում, անհայտ է»,- գրում է թելգրամյան ալիքը։