Փոխարժեքներ
30 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.47 |
EUR | ⚊ | € 450.83 |
RUB | ⚊ | ₽ 4.8983 |
GBP | ⚊ | £ 526.8 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը գրում է.
«Սիրելի’ Լիդյա, երբևէ չէի պատկերացնի, որ կկարդամ ՔԿՀ-ից գրված նամակդ։
Դու երկար տարիներ եղել ես Տավուշի թեմի ոգին ու սիրտը։ Քո ազնվությունը, պարկեշտությունն ու նվիրվածությունը բնորոշ է միայն քեզ։
Դու մշտապես եղել ես այնտեղ, որտեղ օգնության կարիք է եղել։
Իմ մտքերը ամեն վայրկյան քո և ապօրինաբար ձերբակալված մեր մյուս ընկերների հետ են։
Դուք հիմա շատ ավելի ազատ եք, քան մենք։ Քանզի կարող են շղթայել մարդուն, բայց ոչ երբեք նրա հոգին։
Լիդյա Մանթաշյանի նամակը «Աբովյան» ՔԿՀ-ից.
Երբ 1995թ.-ին Գարեգին Ա Վեհափառը ձեռնադրում էր Վազգեն սարկավագ Գալստանյանին, Սբ. Հոգով առաջնորդվելով, նրան անվանակոչեց Բագրատ՝ 1930-ականների ռեպրեսիաների ժամանակ ՊԱԿ-ի բանտում նահատակված Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյանի անունով։
Այսօր՝ Հայոց նորանկախ Հանրապետության պայմաններում, առաջին անգամ արքեպիսկոպոս են ձերբակալում։
Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյանին խորհրդային բռնապետական իշխանությունը կալանավորեց։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին «հայկական» բռնապետական իշխանությունը կալանավորեց։
Սրան կարծեցին, որ Սրբազանին և մեզ ձերբակալելով, կալանավորելով՝ կոտրելու են Հայ ժողովրդի Սրբազան Պայքարը, որը ո՛չ մենք ենք սկսել, ո՛չ էլ մենք ենք ավարտելու։ Սա հայ ժողովրդի պայքարն է։
Սա հավերժական պայքար է՝ հանուն ճշմարտության և արդարության։
Սրբազան Պայքարը շարունակվում է, քանի գոյություն ունի գոնե մեկ արժանապատիվ ՀԱՅ ՄԱՐԴ։
Փառք Քեզ Աստված, փառք ՔԵԶ
Յաղագս ամենայնի, Տեր, փառք Քեզ։
Լիդյա Մանթաշյան
Աբովյան ՔԿՀ, խուց N2»: