Փոխարժեքներ
30 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.47 |
EUR | ⚊ | € 450.83 |
RUB | ⚊ | ₽ 4.8983 |
GBP | ⚊ | £ 526.8 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
«Ամենակարևոր հարցը, որ պետք է անդրադառնանք այն է՝ ընդհանրապես այստեղ առկա՞ է հանցագործություն, թե՞ սա շինծու մեղադրանք է: Իհարկե, ակնհայտ ապօրինի և ակնհայտ անհիմն մեղադրանք է , և ընդհանրապես հանցագործության հետ կապ չունի: Ընդ որում, սա միայն մեր դիրքորոշումը չէ, նաև դատախազության, քննչական մարմնի դիրքորոշումն է եղել, մինչև այն պահը, երբ վարչապետը սկսել է թիրախավորել Միքայել սրբազանին: Ինչու եմ ասում՝ մինչև այդ պահը, որովհետև ժամանակագրությունը շատ հստակ է»,- ասուլիսում նշեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանական թիմի անդամ Երեմ Սարգսյանը:
«Դատախազությունն ասում է ՝ իբր 2025թ հունիսի 21-ի հայտարարությունը ևս սրա համար հիմք է հանդիսացել, բայց հունիսի 4-ից իրենք այս պրոցեսն արդեն սկսել են: Դատախազությունն իր նախաձեռնությամբ այդ հրապարակումն ուղարկել է ոստիկանություն, ոստիկանությունն իբր թե հաղորդում է պատրաստել, ուղարկել քննչական, քննչականը վարույթը նախաձեռնել է: Երբ հետ ենք գնում, թե հունիսի 4-ը ինչ հետաքրքրություն ունի իր մեջ, տեսնում ենք, որ հունիսի 3-4-ին վարչապետն ուղիղ թիրախավորում էր Միքայել սրբազանին: Այսինքն, եթե ամեն ինչն ընդհանրապես հոգեւորականության հետ էր կապված, այդ օրերին ուղիղ Միքայել սրբազանի հետ է կապված եղել:
Մեր իրավապահները վատ սովորություն ունեն, տեսնում են՝ ինչ է ցանկանում վարչապետը, իրենք միանգամից այդ բոլոր ցանկությունները փորձում են իրականություն դարձնել: Ամսի 3-4-ի հետ կապված հրապարակումներից հետո իրենք տեսնում են 2024-ին՝ մեկ տարի առաջվա Միքայել սրբազանի հարցազրույցը, վերցնում են դա ու փորձում շրջանառել»,- փաստեց փաստաբանը:
Մանրամասն՝ տեսանյութում։