կարևոր
580 դիտում, 4 ժամ առաջ - 2025-06-28 17:37
Հասարակություն

130 դրամ, մի հանքային ջուր էլ չի առնում․ Դեբեդում հողագործությունը ձեռնտու չէ, կաթն էլ` ջրի գին է

Դեբեդում վերջին երկու տարում սկսել են ցորենի մշակությամբ զբաղվել։ «Չգիտենք՝ լավն ինչքան ա, որ իմանանք՝ լա՞վ բերք ենք ստանում, թե՞ չէ»,- լոռեցուն բնորոշ պարզությամբ կատակում են զրուցակիցները, ապա անկեղծանում են՝ հողագործությունն այստեղ ձեռնտու չէ, երբեք էլ՝ ձեռնտու չի եղել․ հողատարածքները քիչ են, հողն էլ՝ բերրի չէ։

Վարչական բնակավայրի բալանսում վարելահողերը մշակող գյուղտեխնիկա էլ չունեն։ Վերջին երկու տարում հարևան Վահագնիից են գյուղտեխնիկան բերում՝ վարձակալությամբ։ Մարդկանց եկամտի հիմնական աղբյուրը մնում է անասնապահությունը։ «Եթե միսն ես վաճառում՝ եկամտաբեր է, իսկ ահա կաթը՝ ջրի գին է»,- ասում են դեբեդցիները։

Մանրամասն՝ տեսանյութում։