կարևոր
418 դիտում, 3 ժամ առաջ - 2025-06-27 22:34
Քաղաքական

Միքայել Սրբազանը մեկ զանգի հնարավորություն ուներ, ասաց՝ կուզեմ Նիկոլ Փաշինյանին տեղեկացնեմ, որ ձերբակալված եմ. փաստաբան

Միքայել Սրբազանը մեկ զանգի հնարավորություն ուներ, ասաց՝ կուզեմ Նիկոլ Փաշինյանին տեղեկացնեմ, որ ձերբակալված եմ.  փաստաբան

«Մենք մեղադրանքի բնույթի մասին շատ բաներ չենք ուզում ասել՝ պաշտպանական նկատառումներից ելնելով, քանի որ Սրբազան Միքայել Աջապահյանն առաջիկա ժամերի ընթացքում ներկայացվելու է դատարան՝ նախնական տեղեկություններով՝ Ավանի նստավայր»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սրբազան Միքայել Աջապահյանի փաստաբան Արա Զոհրաբյանը՝ նշելով, որ դատարանը քննելու է կալանքի միջնորդությունը։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար գրառումներ էր կատարում այս ընթացքում, ինչով ուղղորդում էր քննչական և դատական մարմիններին։ Այս ծանր ու անմարդկային ճնշման ներքո արդարադատություն ակնկալելն անհնար է։ Միքայել Սրբազանն ասաց՝ ուզում եմ Նիկոլ Փաշինյանին տեղեկացնեմ, որ ձերբակալված եմ»,–հավելեց նա։

Փաստաբանը նշեց, որ դեռևս հայտնի չէ՝ որ դատավորին է մակագրվելու գործը։

«Երբ իմանանք դատավորի անուն-ազգանունը, կհասկանանք, թե ինչի հետ ենք գործ ունենալու»,–նշեց փաստաբանը։