կարևոր
2530 դիտում, 3 ժամ առաջ - 2025-06-27 13:29
Հասարակություն

Իսկ «մտավորականներն» այս պահին ԱԺ-ում Ժաննա Շինարարի հետ օրենքի նախագիծ են քննարկում

Իսկ «մտավորականներն» այս պահին ԱԺ-ում Ժաննա Շինարարի հետ օրենքի նախագիծ են քննարկում

Մինչ ուժային կոչվածները շրջափակել, խուզարկել ու սելջուկ-թուրքերին բնորոշ ձևով տակնուվրա են արել Շիրակի թեմի առաջնորդարանն ու առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կեցավայրը, մինչ մի ազգադավի հրահանգով դրանք այժմ էլ երեսները կապած ներխուժել են Մայր Աթոռ և շարունակում են թուրքական հորդաների գործը, մի խումբ չակերտավոր մտավորականներ այս պահին ամենայն հանգստությամբ Ազգային ժողովում մասնակցում են բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումների շուրջ լսումներին:

Մասնակցում ու քննարկում են այնպես, կարծես ոչինչ չի կատարվում: Հետաքրքիր է՝ ի՞նչ են անում այս պահին նշված բուհերի Ուսանողական խորհուրդները, Ուսանողական գիտական ընկերություններն ու մնացած բուհական կառույցները:

Դրանց թվում են ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Գավառի համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, Ագրարային համալսարանի ռեկտոր Հրաչյա Զաքոյանը, Շիրակի համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանը, Վանաձորի համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, Բրյուսովի համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը:

 

Վ․ Սարգսյան