|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Այս պահին քննչական գործողությունները շարունակվում են, առաջնորդարանի մուտքը փակ է, ոչ ոքի թույլ չեն տալիս ներս մտնել։ Ժողովուրդը հավաքվում է՝ ի աջակցություն և զորակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի»,- այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը ով այս պահին գտնվում է Շիրակի թեմի առաջնորդարանում, որտեղ առավոտից ապօրինի խուզարկություններ են։
«Ես ներկայացա, որ պատգամավոր եմ, ցանկություն հայտնեցի վերև բարձրանալու և տեղում հասկանալու, թե ի՞նչ է կատարվում, սակայն ինձ ներս չթողեցին առանց որևէ պատճառաբանության»- նշեց նա։
Մելքոնյանը նշեց, որ այնտեղ հավաքվածները կամաց-կամաց շատանում են, առանց պատճառաբանության մասնակիցներից մեկ հոգու բերման ենթարկեցին։
«Ժողովուրդը հավաքի, իսկ մենք կասենք մեր հետագա քայլերի մասին, թե ի՞նչ ենք նախատեսում անել»,- ասաց Մելքոնյանը։