կարևոր
469 դիտում, 4 ժամ առաջ - 2025-06-27 09:05
Իրավական

Դիմակավորված անձինք ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան

Դիմակավորված անձինք ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան

Առավոտյան մոտ 30 դիմակավորված անձինք ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան: Հայտնում է փաստաբան Միհրան Պողոսյանը։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Sputnik Արմենիաին հայտնել է, որ ինքն առաջնորդարանում չէ։ Այս պահի դրությամբ այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի նկատմամբ քրգործ է հարուցվել։ Գլխավոր դատախազությունը քրեական վարույթ է հարուցել Միքայել Սրբազանի դեմ՝ «իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված» հրապարակային կոչերի հոդվածով։