Փոխարժեքներ
27 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.91 |
EUR | ⚊ | € 450.85 |
RUB | ⚊ | ₽ 4.9133 |
GBP | ⚊ | £ 528.33 |
GEL | ⚊ | ₾ 141.33 |
Բանաստեղծ, լրագրող Տիգրան Պասկևիչյանը գրում է․
«Բագրատ Սրբազանը առաջինը չէր
Անկախ ահաբեկչության նախապատրստման վերաբերյալ ներկայացված փաստերի ճշգրտությունից կամ անճշտությունից՝ պարզ է, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը քաղաքական կալանավոր է։
Քաղաքական կալանավոր է, որովհետեւ նրա պայքարի (դարձյալ անկախ որակումներից) դրդապատճառը քաղաքական է։
Չլիներ 2020 թվականի պարտությունը, չլիներ այս իշխանությունների անամոթ նահանջը բոլոր ոլորտներում, չլիներ վարչապետի աթոռը զբաղեցնողի անպարկեշտ վարքը, Բագրատ արք. Գալստանյանը շարունակելու էր ժամերգություններ անել ու պատարագներ մատուցել իր թեմում։
Բայց նա առաջինը չէ Հայ առաքելական սուրբ եկեղեցում։ Առաջին քաղաքական կալանավոր հոգեւորականը Գրիգոր վարդապետ Եղիայանն էր, որին 1963-64 թվականներին խորհրդային դատարանը մեղադրանք ու վճիռ ներկայացրեց «Յոթ հայրենասերներ» խմբին անդամակցելու համար։
Նրա եւ ընկերների գործողություններն էլ այդ ժամանակ համարվում էին թշնամական, արկածախնդրական եւ ամենակարեւորը՝ ցնորական։ Բայց արի ու տես, որ Յոթի դատավարությունից, բանտեր ու ճամաբարներ առաքումից ամիսներ անց՝ 1965-ի ապրիլին, Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք Երեւանի փողոցները լցվեցին բազմահազար հայրենասերներով։
Ավելի շատ իմանալու համար կարդացեք Վարդան Հարությունյանի «Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում» գիրքը»։