կարևոր
358 դիտում, 3 ժամ առաջ - 2025-06-26 17:38
Հասարակություն

Երբեք այդպիսի պայթյուն չէի լսել ․ չնայած հրադադարին՝ որոշ իրանցիներ շարունակում են հեռանալ Իրանից

Հայ-իրանական անցակետում իրանցիների հոսքը մեծ չէ, բայց որոշ իրանցիներ, հյուրեր շարունակում են հեռանալ Իրանից։ Մարդիկ ժամանակավոր լքում են Թեհրանի, Թավրիզի, Իրանի տարբեր քաղաքներում գտնվող իրենց տները, քանի որ վախեցած են մինչև հրադադարը լսվող ռումբերի պայթյուններից։ 

Նրանք չեն հավատում իրանաիսրայելական պատերազմի  հրադադարի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը։ 

Իրանցիները նշում են, որ իրենց տներ կվերադառնան միայն այն դեպքում, երբ իսկապես համոզված լինեն, որ Իրանում երկարատև և կայուն հրադադար է հաստատված։

Մանրամասն՝ տեսանյութում։