կարևոր
3151 դիտում, 3 ժամ առաջ - 2025-06-26 13:31
Իրավական Հասարակություն

Կալանավորվել է նաև ակտիվիստ Արսեն Ղազարյանը

Կալանավորվել է նաև ակտիվիստ Արսեն Ղազարյանը

Լրագրող Արմեն Աթալյանը հայտնում է, որ կալանավորվել է ակտիվիստ Արսեն Ղազարյանը, նա մանրամասնում է․

«Երեկ առավոտ Նիկոլ Փաշինյանը ընկերոջս՝ Արսեն Ղազարյանին, բերման ա ենթարկում ոստիկանություն, ձերբակալում ա ու տեղափոխում քննչական կոմիտե, որտեղ Նիկոլ Փաշինյանը մի քանի ժամ հարցաքննում ա Արսենին ու իրա ընկերներին: էդ ընթացքում Նիկոլ Փաշինյանը գնում ա Արսենի տուն ու առգրավում ա նրա բռոնիկը, կասկեն և որսորդական 12 տրամաչափի ողորկափող հրացանը (նկարում պատկերված): Հետո Նիկոլ Փաշինյանը մամուլի հաղորդագրություն է հրապարակում, որ էդ ամենը նախատեսված էր իշխանության զավթման և ահաբեկչության համար: Մինչև այդ էլ Նիկոլ Փաշինայնը տարբեր տարիների ձայնագրած զրույցներ ա մոնտաժում ու ինչ-որ խզբզած թղթի հետ գցում համացանց, որը պիտի հաստատեր Արսենին ու իրա ընկերներին առաջադրված մեղադրանքը: Վերջը գիշերը ժամը 03:00-ին Ռոսիայի դիմացի դատարանում Նիկոլ Փաշինյանը վճռում ա կալանք կիրառել Արսենենց նկատմամբ, նստում ա իրա էլկտրական Մազդան ու հայդա տուն:

Չկա օրենք, ենթաօրենսդրական ակտ, դատավոր, դատախազ, քննիչ, ոստիկան կամ, նույնիսկ, մամուլի քարտուղար, կա Նիկոլ Փաշինյան և վերջ»: