|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցությունն աջակցություն է հայտնում իշխանության կողմից հետապնդվող այն բոլոր քաղաքացիներին, որոնք ազնիվ մղումներով պայքարում են երկիրն այս մղձավանջային իրավիճակից դուրս բերելու և այս կործանարար ընթացքը կասեցնելու համար։
«Չնայած որ մեր պետությունը հասել է ծայրահեղ վտանգավոր եզրագծի՝ այնուամենայնիվ մենք գտնում ենք, որ աշխարհում ստեղծված նոր իրավիճակն իր հետ բերել է նաև նոր հնարավորություններ, որոնցից օգտվելով՝ կարելի է ելքեր գտնել և լուծել մեր խնդիրները։
Դա հնարավոր է այն դեպքում, եթե ժողովուրդը համախմբվի այդ համոզմունքի շուրջ և ձևավորի մի կառավարություն, որն ազգային է, նաև ունակ մեր ազգային ու պետական շահերն անձնազոհաբար ու ազնվորեն առաջ տանելու և մեր երկիրն այս իրավիճակից դուրս բերելու»։