|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Գործարար Սամվել Կարապետյանի տեղափոխումը մեկուսարան Հայաստանում իրավական անհեթեթություն է, RT-ին ասել է գործարարի փաստաբան Արամ Վարդևանյանը:
Սամվել Կարապետյանը իր զորակցությունն է հայտնում մեր եկեղեցուն։ Եվ միայն դրա համար քրեական գործ է հարուցվում։ Աբսուրդ է։ Իսկ այն, որ այս արարքը որակվում է իբրև իշխանության ուզուրպացման կոչ, իրավական աբսուրդի նոր մակարդակ է Հայաստանում։ Ես չգիտեմ նման մեկ այլ դեպք, երբ Կարապետյանի նման անբասիր համբավ ունեցող անձին, երբևէ մեղսագրված չլինելով, կալանավորեն, նշել է փաստաբան Արամ Վարդևանյանը:
Փաստաբանի հաղորդմամբ՝ Սամվել Կարապետյանին արգելել են շփվել արտաքին աշխարհի հետ, բացառությամբ մերձավոր ազգականների և փաստաբանների:
Մերձավոր ազգականների դեպքում ևս սահմանափակումներ կան՝ ամսական ընդամենը երկու անգամ։