Փոխարժեքներ
25 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.62 |
EUR | ⚊ | € 447.28 |
RUB | ⚊ | ₽ 4.9287 |
GBP | ⚊ | £ 524.83 |
GEL | ⚊ | ₾ 141.59 |
Երևանի ավագանու նիստում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանը քննադատեց իշխանություններին՝ առաջարկելով ԴՆԹ թեստ անցկացնել նրանց, ովքեր ցուցաբերում են հիացմունք թշնամու նկատմամբ։ Նա ընդգծեց, որ «Մայր Հայաստան» դաշինքն ու իր ղեկավար Անդրանիկ Թևանյանը որևէ կապ չունեն նախկինների հետ, իսկ իշխող ուժը փորձում է արհեստական կերպով այդ կապը հաստատել՝ դաշինքի աճող հեղինակությունը ճնշելու համար։
Ավետիսյանը մատնանշեց Երևանի խնդիրները՝ կարմիր գծերի թանկացում, խցանումներ, գույքահարկի և աղբահանության վճարի բարձրացում, նշելով, որ իշխանության խոստումները ու ելույթները չեն համապատասխանում իրականությանը։ Նա հայտարարեց, որ ամենատխուր տարիները հենց ՔՊ-ի իշխանության տարիներն են, երբ սահմանները նահանջում են և երկիրը վտանգի տակ է։
Մանրամասն՝ տեսանյութում։