Փոխարժեքներ
25 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.62 |
EUR | ⚊ | € 447.28 |
RUB | ⚊ | ₽ 4.9287 |
GBP | ⚊ | £ 524.83 |
GEL | ⚊ | ₾ 141.59 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելին կոչ է արել չհարվածել Իրանին՝ նշելով, որ դա կլինի հրադադարի լուրջ խախտում։
«Իսրայե՛լ, մի՛ նետեք այդ ռումբերը։ Եթե դա անեք, լուրջ խախտում կլինի»,- գրել է նա՝ Truth Social սոցիալական ցանցում։
Ըստ Reuters-ի՝ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը և Իրանը խախտել են հրադադարը։
«Ես դժգոհ եմ Իսրայելից և Իրանից, բայց շատ ավելի դժգոհ եմ Իսրայելից: Իրանը երբեք չի վերականգնի իր միջուկային ծրագիրը»,- գործակալության փոխանցմամբ՝ հայտնել է Թրամփը:
«Իսրայելը պետք է հանդարտվի, այլապես՝ ես կստիպեմ»,- ասել է նա։