Փոխարժեքներ
24 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.62 |
EUR | ⚊ | € 447.28 |
RUB | ⚊ | ₽ 4.9287 |
GBP | ⚊ | £ 524.83 |
GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ինֆորմացիայի Ազատության Կենտրոնը տեղեկացնում է, որ Երևան համայնքի միջոցներից ավելի քան մեկ միլիարդ դրամ է ծախսվել Երևանյան միջազգային բալետային փառատոնի համար:
«ԻԱԿ-ի հարցմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանը նշել է, որ Երևանի բալետային 3-րդ միջազգային փառատոնի իրականացման ուղղությամբ կատարված ընդհանուր ծախսը կազմել է շուրջ 1,003,647,100 ՀՀ դրամ:
Ըստ պաշտոնական գրության՝ փառատոնի իրականացման համար կնքվել են ծառայությունների մատուցման պայմանագրեր՝ հետևյալ ծածկագրերով N ԵՔ-ՄԱԾՁԲ-25/97, N ԵՔ-ՄԱԾՁԲ-25/111, N ԵՔ-ՄԱԾՁԲ-25/106.
Պետական գնումների համակարգում այս ծածկագրերով պայմանագրերը գտնելու ընթացքում, ԻԱԿ-ի պարզեց.
- հունիս 24-ի դրությամբ ԵՔ-ՄԱԾՁԲ-25/111 ծածկագրով պայմանագիր տեղադրված չէ:
- 596 միլիոն 640 հազար ընդհանուր գումարի մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագիր է կնքվել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիկական թատրոն ՊՈԱԿ-ի հետ, որը և ստանձնել է փառատոնի կազմակերպման և իրականացման աշխատանքները, այդ թվում նաև արտերկրից ժամանած թատերախմբերի հյուրընկալումը:
- մյուս պայմանագիրը, որը հնարավոր եղավ գտնել Պետգնումների էլեկտրոնային համակարգից դարձյալ մեկ անձից գնման ընթացակարգով կնքվել է «Թայմ» ՍՊԸ-ի հետ 7 միլիոն 950 հազար դրամ ընդհանուր գնով։ Պայամանագրով ընկերությունը տրամադրել է նկարահանման ծառայություններ, որը ներառել է նաև «Հունիսի 1-ը օպերային աստղերի հետ» ծրագրի տեսանկարահանումը։
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2025 թ․ հունիսի 17-ին Երևանի քաղաքապետարան էր ուղարկել տեղեկություն ստանալու հարցում՝ խնդրելով տրամադրել հետևյալ տեղեկությունները՝
1. Որքա՞ն են կազմել փառատոնի ընդհանուր ծախսերը (դրամով):
2. Ի՞նչ պայմանագրեր են կնքվել փառատոնի շրջանակներում։ Խնդրում ենք տրամադրել պայմանագրերի ցանկը ծածկագրերով։
3. Ո՞ր կազմակերպություն(ներ)ն է իրականացրել փառատոնի լոգիստիկայի կազմակերպումը: Խնդրում ենք տրամադրել այդ կազմակերպության(ների) ընտրության կարգը, իրավական ակտը, և դրա(նց) հետ կնքված պայմանագրերի պատճեները:
4. Որքա՞ն գումար է հատկացվել և ի՞նչ նպատակով Փառատոնին ելույթ ունեցած Մոսկվայի Բոլշոյ, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոններից յուրաքանչյուրին:
5. Ո՞ր կազմակերպությունն է հոգացել Մոսկվայի Բոլշոյ, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնների աձնակազմի և արտիստների Երևան ժամանման, կեցության և այլ ծախսերը:
6. Բացի բալետային ելույթներից, փառատոնի շրջանակներում ի՞նչ այլ միջոցառումներ են իրականացվել և որքան գումար է ծախսվել դրանց վրա»: