|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
«Հրապարակ» թերթը գրել է․ ՔՊ-ում, պարզվում է, ամեն երկրորդը հավակնել է աշնանը կայանալիք ընտրություններում ՔՊ վարչության անդամ առաջադրվել, սակայն առաջադրումների փուլում Փաշինյանն իր խողովակներով շատերին «հասկացրել» է՝ «հանգիստ վեր ընգնեն տեղները»` ինքն է որոշելու, թե ովքեր կլինեն վարչության կազմում: Չառաջադրվել, որ խառնաշփոթ չստեղծվի։ ՔՊ-ն չի հաղորդել, թե քանի թեկնածու է առաջադրվել վարչության 20 տեղի համար, սակայն մեր աղբյուրները հայտնում են, որ 42 թեկնածու կա: Այսինքն՝ 1 տեղի համար առնվազն 2 անձ է մրցելու: Թեեւ շատերը հասկանում են, որ դա էլ է ձեւական՝ ժողովրդավար ընտրությունների պատրանք ստեղծելու նպատակով։