կարևոր
1216 դիտում, 3 ժամ առաջ - 2025-06-21 09:35
Քաղաքական

Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ»

Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սամվել Կարապետյանի նկատմամբ շինծու գործ սարքելուց ու նրան կալանավորելուց հետո Նիկոլ Փաշինյանը, նրա մի խումբ քպականներ ու հատկապես «արևմտյան» սատելիտները ոչ միայն տեղեկատվական արշավ են սկսել Կարապետյանների դեմ, ոչ միայն ճնշումների են ենթարկում նրանց բիզնեսները, այլև օգտագործում են «նպաստավոր առիթը»՝ հակառուսականության նոր հարձակում նախաձեռնելու:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս պատմությունը նոր զարգացումներ է ստանալու: Բանն այն է, որ, մեր աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը հրահանգել է գործեր սարքել ռուսաստանաբնակ հայ գործարարների ու գործիչների դեմ, որոնք այս կամ այն կերպ ընդդիմանում են իրեն, խոսում են Արցախի մասին, կանգնած են Եկեղեցու կամ ազգային այլ արժեքների կողքին: Ըստ մեր տեղեկությունների, Փաշինյանը հատկապես փափագում է ձերբակալել ու կալանավորել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական շարժման» ղեկավար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին:

Մեր զրուցակիցներից մեկը փոխանցում է, որ Հայաստան մուտքի արգելքի «սև ցուցակից» զատ, կազմվել է նաև քաղաքական շարժառիթներով «իրավական» ճնշումների ու «հետապնդումների ենթակա» անձանց ցանկ, որոնց վրա ևս փորձելու են գործեր սարքել, ինչպես Սամվել Կարապետյանի նկատմամբ վարվեցին: