|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Հրապարակը» գրում է․ «Նախօրեին ԱԺ սրճարանում նկատեցինք «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանին՝ մի խումբ մարդկանց հետ սրճելիս: Այս սրճարանը հիմնականում ՔՊ-ականների ժամանցի վայրն է։
Պարզվեց՝ Գալստյանը սրճում է Վրաստանի պառլամենտի կրթության, մշակույթի հանձնաժողովի անդամների հետ, որոնք աշխատանքային այցով Հայաստանում են եւ դրանից առաջ հանդիպել էին մեր ԱԺ համանուն հանձնաժողովի հետ, սակայն քանի որ պետք է քվեարկեին բյուջեի կատարողականի նախագիծը, ՔՊ-ականները` հանդիպումը վերջացնելուն պես, շտապել էին նիստերի դահլիճ, որ բացակա չստանան:
Եվ որպեսզի վրաց պատգամավորներն ավելի քան կես ժամ մենակ չթափառեին խորհրդարանում` մինչեւ հաջորդ պլանավորված հանդիպումն ԱԺ նախագահի հետ, ԱԺ աշխատակազմից խնդրել էին Լիլիթ Գալստյանին` զբաղեցնել նրանց, սրճել խորհրդարանի սրճարանում։