Փոխարժեքներ
21 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.68 |
EUR | ⚊ | € 444.38 |
RUB | ⚊ | ₽ 4.9169 |
GBP | ⚊ | £ 520.48 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Սույն թվականի հունիսի 10-12-ը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի մարդու իրավունքների հարցերով 1531-րդ հանդիպումը: Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը։
Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ գործերի, քննարկվել են նաև «Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի», «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» և «Մակուչյանը և Մինասյանը ընդդեմ Ադրբեջանի» գործերով վճիռների կատարման գործընթացը, որոնց առնչությամբ Հայաստանի Հանրապետությունը գրանցել է դրական արդյունքներ:
«Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» վճռով, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղում 1992-1994 թվականներին տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում Գյուլիստան գյուղում դիմումատուի (ով էթնիկ հայ է) սեփականության իրավունքի խախտմանը, Նախարարների կոմիտեն արձանագրել է, որ վճռի կատարման առնչությամբ Ադրբեջանի իշխանությունները որևէ առաջընթաց չեն գրանցել՝ շեշտադրվելով, որ արդարացի փոխհատուցման վճարումն անվերապահ պարտավորություն է, որի պատասխանատվությունը կրում է միայն Ադրբեջանը: Ընդունված որոշմամբ Նախարարների կոմիտեն խորը մտահոգություն է հայտնել առ այն, որ Ադրբեջանի իշխանությունները որևէ տեղեկատվություն չեն տրամադրել և առաջարկել է արդարացի փոխհատուցման վճարումն իրականացնել փոխըմբռնման հուշագրերի նախագծում նախատեսված եղանակով կամ այն ուղղակիորեն դիմումատուի ժառանգներին վճարելով: