կարևոր
1135 դիտում, 2 ժամ առաջ - 2025-06-20 21:48
Քաղաքական

Ինչ են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը. հայկական և թուրքական կողմերը հաղորդագրություններ են տարածել

Ինչ են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը. հայկական և թուրքական կողմերը հաղորդագրություններ են տարածել

Փաշինյան-Էրդողան հանդիպմանը քննարկվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, ընդգծվել երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը։

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ։

Երկու երկրների ղեկավարները վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու ուղիղ կապերն ու երկխոսությունը. այսքանը ՀՀ կառավարության հայտարարությունն է։

Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության առաջին կետով ասվում է, որ քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղ կարգավորման, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերը։ Էրդողանը շեշտել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը։ Նա հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի ամեն հնարավոր աջակցություն ցուցաբերել այդ ջանքերին։

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ձեռնարկվելիք հնարավոր քայլերը։