|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ դատավորի թեկնածու, «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած բարեվարքության եզրակացությունում ուշագրավ արձանագրումներ կան։
Հանձնաժողովն ընդգծել է Զեյնալյանի կուսակցական լինելը, եւ որ մինչեւ վերջերս զբաղվել է քաղաքականությամբ, ինչը խնդիրներ է առաջացնում ՍԴ դատավորի պաշտոնի համար։ Օրենքը պահանջում է, որ ՍԴ դատավորը քաղաքական չեզոքություն պահպանի՝ անկուսակցական լինելուց զատ:
Ինչպե՞ս կարող է դատավոր դառնալ եւ չեզոք լինել հենց նոր քաղաքականությունից դուրս եկած մարդը։ Նա 25 տարի ակտիվ քաղաքական գործունեությամբ է զբաղվել, Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակ եղել է արդարադատության նախարար։
Իշխող մեծամասնությունը, սակայն, անտեսելով Հանձնաժողովի կարծիքը, երեկ նրան ընտրեց ՍԴ դատավոր՝ թերեւս ամրապնդելով Նիկոլ Փաշինյան-Արամ Սարգսյան համագործակցությունը: Չնայած ժամանակին Փաշինյանը պայքարում էր «Հանրապետական ՍԴ»-ի դեմ։