կարևոր
1690 դիտում, 4 ժամ առաջ - 2025-06-19 15:21
Հասարակություն

Սուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանք

Սուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանք

Հունիսի 19-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Հովհաննես Կարապետի և Սուրբ Աթանագինե եպիսկոպոսի տոնը, որը նաև Վաղարշապատի Սուրբ Շողակաթ վանքի ուխտի օրն է: Մայր աթոռից հայտնում են, ոչ Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքներն ամփոփող խաչ-մասունքարանն առավոտյան Մայր Աթոռից Սուրբ Շողակաթ վանք տարվեց եկեղեցականների հանդիսավոր թափորով:

Թափորը մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամար գլխավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ մասունքարանով օրհնելով բարեպաշտ ժողովրդին: Այնուհետև սրբազան մասունքները Նորին Սրբությունը փոխանցեց Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Հոգեշնորհ Տ. Անանիա վարդապետ Ծատուրյանին:

Սուրբ Շողակաթ վանքի առջև թափորը դիմավորեցին բազմաթիվ ուխտավորներ` Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի գլխավորությամբ: Տոնի կապակցությամբ վանքում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Սուրբ Շողակաթ վանքի վանահայր Հոգեշնորհ Տ․ Արիս աբեղա Տոնոյանը։

Սուրբ Պատարագի ավարտին Սուրբ Շողակաթ վանքի բակում Արտակ եպիսկոպոսի նախագահությամբ Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքներն ամփոփող խաչ-մասունքարանով կատարվեց հավատացյալների օրհնություն և Անդաստանի կարգ: