Փոխարժեքներ
19 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.81 |
EUR | ⚊ | € 441.42 |
RUB | ⚊ | ₽ 4.9089 |
GBP | ⚊ | £ 516.03 |
GEL | ⚊ | ₾ 141.22 |
Պատգամավոր Թադևոս Ավետիսյանը Ազգային ժողովի ամբիոնից ներկայացրեց իր դիտարկումները 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ՝ համադրելով դրանք կառավարության նախընտրական խոստումների և տնտեսական ցուցանիշների հետ։
Նա նշեց, որ տնտեսության իրական աճը չի հասել խոստացված մակարդակին՝ ընդգծելով.
«2017 թ․ տնտեսական աճը եղել է 7.5%, իսկ 2018-2024 թթ․ միջինը՝ 5.4%»։
Անդրադառնալով աղքատության ցուցանիշներին՝ Ավետիսյանն ասաց.
«2018-ին աղքատության մակարդակը եղել է 23.5%, 2023-ին՝ 23.7%, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 1%-ից աճել է մինչև 1.1%»։
Նա ընդգծեց նաև սոցիալական աջակցության համակարգի անկումը՝ նշելով, որ
«Նպաստ ստացող ընտանիքների թիվը կրճատվել է 7271-ով, կամ 11%-ով»։
Պետական պարտքի վերաբերյալ ընդգծեց.
«Պետական պարտքը կրկնապատկվել է՝ աճելով շուրջ 7 մլրդ դոլարով»։
Արտաքին առևտրի ուղղությամբ շեշտեց.
«Ռուսաստանի Դաշնության հետ առևտրաշրջանառությունը աճել է 57%-ով՝ հասնելով 41.1%-ի, մինչդեռ ԵՄ երկրների հետ նվազել է 12%-ով»։
Նա նաև մատնանշեց օտարերկրյա ներդրումների բացասական դինամիկան.
«Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը եղել է մինուս 115 մլն դոլար»։
Ելույթում ընդգծվեց նաև տնտեսական կառուցվածքի փոփոխությունների բացակայությունը, գնաճի և ՓՄՁ-ների հարկային ճնշման հարցերը։
Մանրամասն՝ տեսանյութում։