|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հրատարակվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի նոր գիրքը․
«Անգլերէն լեզուով լոյս տեսաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի գրիչով նոր գիրք մը, որ քրիստոնէական մարդաբանական դիտանկիւնէն կը ներկայացնէ մարդու ինքնահասկացողութեան փնտռտուքը։ Գիրքին խորագիրն է In Search of Self-Understanding (A Christian Anthropological Perspective) (Ինքնահասկացողութեան Փնտռտուք)։ Գիրքը կը բաղկանայ 16 գլուխներէ:
Իր այս գործին մէջ Արամ Ա. Կաթողիկոս կ՚անդրադառնայ ներկայ դարուս մէջ մարդու ինքնագիտակցութեան հասկացողութեան՝ աստուածաշնչական սկզբունքներէ մեկնած։ Ան հիմնականօրէն կ՚արծարծէ մարդ արարածին քրիստոնէական հասկացողութիւնը եւ ստեղծագործութեան մէջ մարդուն իւրայատուկ կոչումին ըմբռնումը»,- ասվում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: