Փոխարժեքներ
19 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Այս գործով Վրաստանի քաղաքացի է ձերբակալվել՝ առանձնապես խոշոր չափերով թմրանյութի ապօրինի ձեռքբերման, պահպանման, ներմուծման մեղադրանքով։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունն առգրավել է Հայաստանի տարածքով այդ երկիր փոխադրված մոտ 300 կիլոգրամ հերոին տեսակի թմրանյութ, հայտարարել է փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն։
Ըստ վրացական կողմի՝ հերոինի այս ծավալը սև շուկայում կարժենար 85 միլիոն լարի, կամ՝ 31 միլիոն դոլարից ավելի։
Նախարարության տվյալների համաձայն՝ բեռնատարը, որն ըստ մաքսային փաստաթղթերի բեռնված էր հրակայուն աղյուսով, Վրաստան է մտել «Գուգուտի» մաքսային անցակետով (հայկական կողմից Գոգավանի մաքսային կետով), պետք է գնար Բաթում, ապա՝ մուտք գործեր Եվրոպա։
«Բեռնատարի կցորդի մանրամասն զննման ժամանակ իրավապահները հայտնաբերել են 600 պլաստիկ տարա, որ նման էին աղյուսների։ Դրանք պարունակել են 298 կիլոգրամ հերոին», - նշված է Վրաստանի ՆԳՆ հաղորդագրությունում։
Այս գործով Վրաստանի քաղաքացի է ձերբակալվել՝ առանձնապես խոշոր չափերով թմրանյութի ապօրինի ձեռքբերման, պահպանման, ներմուծման մեղադրանքով։