Փոխարժեքներ
18 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Ավան» նստավայրում քննվում է գործարար, բարերար Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը։
Դատարանի բակում ի աջակցության Սամվել Կարապետյանի հավաքված աջակիցներին, հասարակական-քաղաքական գործիչներին, միացան Մայր Աթոռի միաբանները,Հայ Առաքելական եկեղեցու թեմերի առաջնորդներ, ինչպես նաև՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։ Նրանց դիմավորեցին ծափողջույններով։
Լրագրողների հետ զրույցում Եզրաս Սրբազանն ասաց. «Սամվել Կարապետյանն իր հավատարամությունը, սերը, նվիրումն է հայտնել մեր ազգային, հոգևոր սրբություններին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությանը՝ ասելով, որ հավատարիմ է, անդավաճան այն նվիրական արժեքներին, որոնք դարերով երաշխավորել են մեր ինքնությունը, գոյությունը, հարատևությունը։ Մենք հասկացանք, որ Սամվել Կարապետյանի նման զօրակցությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինին, այսօր վերածվեց քաղաքական հետապնդումների, որն իր մեջ կրում է իշխանությունների վերաբերմունքը։ Մենք այստեղ ենք վկայելու մեր սերը, հավատարմությունը, նվիրումը այն մարդկանց, ովքեր կրում են այդ արժեքները»,-ասաց Սչբազանը։
Մնարամսն ՝տեսանյութում։