|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստի ժամանակ ԱԺ ամբիոնից քննադատեց գործող իշխանությանը՝ մեղադրելով այն ազգային արժեքները, եկեղեցին և ընդդիմադիր ուժերը թիրախավորելու, բռնատիրական վարչակարգ կառուցելու և թշնամու օրակարգին սպասարկելու մեջ։ Նա նշեց, որ իշխանությունը ժողովրդավարության անվան տակ իրականում ճնշում է խոսքի ազատությունը, հետապնդում ընդդիմախոսներին, անտեսում գերիների հարցը և միջամտում եկեղեցու գործերին՝ խախտելով օրենքը։
Նա ընդգծեց, որ իշխանությունը ձգտում է իշխանության պահպանումն ապահովել ցանկացած գնով՝ մերժելով հայ ժողովրդի ինքնությունը, պատմությունն ու ազգային արժեքները։ Մինասյանը ժողովրդին կոչ արեց համախմբվել պետականության ու ազգային արժեքների շուրջ և դրսևորել վճռականություն՝ «իրական ժողովրդավարություն» վերականգնելու համար։
Մանրամասն՝ տեսանյութում։