Փոխարժեքներ
18 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
-Պարոն Մանուկյան, երեկվանից գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի բացահայտ ուղղորդմամբ իրականացվում է հետապնդում, ինչը մեծ արձագանք է գտել հասարակության մեջ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը։
-Բայց սա արտառոց դեպք չէ, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք սովորական գործելաոճ է։
Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանն ինչ-որ թթու խոսք ասաց իր հասցեին, միանգամից հանեց աշխատանքից, Արցախի ղեկավարությանը սպառնաց քրեական գործերով, սկսեց ոչնչացնել Արցախի ղեկավարության ինքնուրույնությունը։
Հետո նույն պրոցեսը շարունակվեց բանակում․ բանակի գեներալներին, որոնք հարգված մարդիկ էին և հաղթել էին պատերազմում, դարձրեց «գող ու ավազակ» և բանակը սկսեց քարուքանդ անել։
Հետո հարձակվեց դատարանների վրա, մասնավորապես Սահմանադրական դատարանի ու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վրա։ Դատական համակարգը քանդեց, վերցրեց իր ձեռքը։
Այս ամենը նպաստեց, որ մենք ստացանք պատերազմ, պարտվեցինք պատերազմում և կորցրեցինք Արցախը, իսկ այդ պրոցեսը կանգ չառավ, շարունակվում է։ Հիմա էլ հարձակվել է եկեղեցու վրա։
Հիշու՞մ եք՝ ԱԱԾ նախկին պետերից մեկն ազատվեց աշխատանքից, քանի որ չէր կատարել իմ դեմ իջեցված հրահանգը։ Այսօրվա ԱԱԾ պետն ազատվեց, որովհետև մեկ այլ հրահանգ չէր կատարել։
Այսինքն սա շղթա է, որի օղակները սեղմել են շատ ու շատ մարդկանց, և Սամվել Կարապետյանի դեմ իրականացվողն այդ շղթայի շարունակությունն է։
Նման հայհոյանքներով, նման վարքագծով մարդ նույնիսկ չես ուզենա, որ ընտանիքիդ շրջապատում լինի, բայց նման մարդը մեր երկրի ղեկավարն է, և մենք կամաց-կամաց գլորվում ենք անդունդը՝ կորցնելով մեր երկրի ապագան։ Ցավալին այն է, որ դրա սարսափելի հետևանքները զգալու են բոլորը, ոչ թե առանձին մարդիկ կամ խմբեր։
Հանդուրժելու՞ է մեր ժողովուրդը այս ամենը, թե՞ այս շղթան կոտրելու է։ Այդ որոշումը յուրաքանչյուրն իր մեջ, իր համար պիտի ընդունի, ոչ թե սպասի, որ Սասունցի Դավիթը թուրը ձեռքին կգա ու կկոտրի այդ շղթան։
Եթե յուրաքանչյուրը գա այդ որոշմանը, այդ ժամանակ Սասունցի Դավիթ էլ կհայտնվի։
Աղբյուրը՝ Ankakh.com