|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչքան մոտենում են 2026 թվականի Ազգային ժողովի հերթական ընտրությունների օրերը, այնքան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում լարվում են ներկուսակցան հարաբերությունները:
«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ այժմ ՔՊ խմբակցությունում գերլարված մթնոլորտ է տարբեր պատգամավորների միջեւ. մասնավորապես լարված են ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ փոխհարաբերությունները: Կարելի է ասել՝ Քոչարյանն այեւս համակիրներ չունի խմբակցությունում, բոլոր ՔՊ-ականները ամեն ինչ անում են, որպեսզի Անդրանիկ Քոչարյանը հաջորդ խորհրդարանում չլինի:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են, որ երբ Քոչարյանը սեպտեմբերին ներկայացնի 44-օրյա պատերազմի չարչրկված զեկույցը, նրան հանձնաժողովի նախագահի պաշտոնից «հեռացնելու» գործընթաց կսկսվի: Դրա համար էլ այդ զեկույցի խաբկանքով նա շարունակում է իր գործունեությունը. ինչքան կարողանա՝ այնքան երկար աշխատավարձ կստանա»։