Փոխարժեքներ
18 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Կալուգայի լրատվամիջոցները տարածաշրջանի քարտեզի վրա չեն կարողանում գտնել Նիժնի Տապր գյուղը, որի մասին մեջբերել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Օրինակ՝ Калуга 24.TB -ն գրում է, որ «Փաշինյանը գործարար Սամվել Կարապետյանի մոտ խուզարկություններից հետո Կալուգայում գտել է Նիժնի Տապր գյուղը», միաժամանակ տարակուսանքով նշելով, որ «Կալուգան Սամվել Կարապետյանի համար մեկնարկային հարթակ էր։ Այստեղից էլ սկսվել է նրա կայսրությունը։ Բայց Նիժնի Տապր գյուղը ո՛չ Կալուգայում է, ո՛չ էլ Կալուգայի մարզում չկա»։
Փաշինյանին արձագանքել են՝ ի պատասխան Կալուգայի մարզին ուղղված նրա կծու խոսքերին։ Կալուգայի մարզի Պետական դումայի պատգամավոր Գենադի Սկլյարը մեկնաբանության մեջ նշել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անարդարացի է արտահայտվել Կալուգայի մարզի մասին։
Կա մի հին ասացվածք. «Գեղեցիկ հանգերը կաղ մտքերի համար հենակներ են ծառայում»։ Կարծում եմ, որ Փաշինյանը, որպես կարգախոս, ապօրինաբար և բոլորովին անարդարացիորեն է հիշատակել Կալուգայի մարզը, որը միշտ առանձնացել է իր բարյացակամությամբ և առանձնանում էր նրանով, որ իր հողում ընդունում էր բոլոր նրանց, ովքեր պատրաստ էին աշխատել և ընկերներ լինել, նշել է Սկլյարը։
Նա կարծիք է հայտնել, որ Փաշինյանն իր «տենդի մեջ» ընտրել է ամենաանպատշաճ բառերը՝ խոսելով գործարարի կալանավորման մասին։ Խորհրդարանականը նշել է, որ Կալուգայի մարզը վաղուց հայտնի է Հայաստանի հետ իր բարեկամությամբ։
Ըստ իս՝ Փաշինյանը լավագույն փաստարկները չի ներկայացրել։ Իրականում, Կալուգայի մարզը վաղուց հայտնի է Հայաստանի հետ իր բարեկամությամբ։ Մենք ունենք սերտ տնտեսական, մշակութային և սոցիալական կապեր։ Հետևաբար, կարծում եմ, որ Փաշինյանը դա ասել է իր տենդի պահին», -եզրափակել է Սկլյարը։
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը և նրա օրենքները «Կալուգայի Նիժնի Տապր գյուղը չեն»։ Այսպես է նա մեկնաբանել Ռուսաստանի 50 ամենահարուստ մարդկանց թվում գտնվող Կարապետյանի ձերբակալությունը։ Հայտնի է, որ միջադեպից առաջ գործարարն աջակցություն է հայտնել Հայ եկեղեցուն՝ իշխանությունների կոշտ հայտարարությունների ֆոնին։