Փոխարժեքներ
17 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն գործարկել է www.anticorruption.am պաշտոնական կայքի նոր՝ ավելի հարմարավետ և բարելավված տարբերակը, որի նպատակն է՝ Կոմիտեի կողմից հրապարակվող տեղեկատվությունը քաղաքացիների համար դարձնել առավել դասակարգված, մատչելի և հասանելի՝ այդ կերպ բարձրացնելով նաև կառույցի հաշվետվողականության ու թափանցիկության մակարդակը։
Ժամանակակից մոտեցումներով եռալեզու կայքը համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունների թվայնացման սկզբունքներին և բովանդակային պահանջներին, ունի որոնողական ճկուն համակարգ, արագագործ է և ծավալուն՝ ընդլայնման հնարավորությամբ: Կոմիտեի նոր կայքի ստեղծման հիմքում տեղեկատվության հասանելիության սկզբունքն է. տեղեկատվության խմբավորումն իրականացվել է ըստ առաջնահերթությունների: Արդյունքում՝ կայքը դարձել է ավելի պարզ ու մատչելի: Տեխնիկական նորարարական լուծումների շնորհիվ կայքը հասանելի է որոնման տարբեր համակարգերով, տարբեր երկրներից, ինչպես նաև հնարավորինս հարմարեցված է տարբեր սարքավորումների էկրանների չափերին։
Կայքի այցելուները կարող են լիարժեք և ամբողջական տեղեկություն ստանալ Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության, կառուցվածքի և գործառույթների, օրենսդրության, հրապարակային բոլոր փաստաթղթերի, կադրային համալրման և այլ գործընթացների վերաբերյալ:
Ի դեպ, Հակակոռուպցիոն կոմիտեն «Telegram» սոցիալական հարթակում նույնպես գործարկել է «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե» անվամբ պաշտոնական ալիք՝ Կոմիտեի գործունեության վերաբերյալ հանրամատչելի և ստույգ տեղեկությունը ճիշտ ժամանակին տրամադրելու նպատակով: Ալիքին բաժանորդագրվելու համար պետք է անցնել հետևյալ հղումով:
Հիշեցնենք նաև, որ քաղաքացիների իրազեկվածության բարձրացման և տեղեկատվության ավելի մատչելի ստացման համար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն «Facebook» սոցիալական ցանցում նույնպես ունի պաշտոնական էջ: