Փոխարժեքներ
16 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
«Իրանահայերի շրջանում խուճապ չկա»։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ խոսելով Իսլամական Հանրապետությունում Իսրայելի հարձակումների ֆոնին ստեղծված իրավիճակի մասին։
«Իրանում ապրում է բավականին մեծ հայկական համայնք։ Մենք մշտական կապ ենք պահպանում ԻԻՀ-ում գործող ՀՅ Դաշնակցության կուսակցական կառույցների հետ։ Այնուամենայնիվ, իրավիճակը, ամեն դեպքում, լուրջ մտահոգության տեղիք է տալիս։ Հատկապես, եթե հաշվի առնենք թե՛ մեծ հայկական համայնքի առկայությունը, թե՛ բարեկամ երկրի դեմ ռազմական գործողությունները ընդհանրապես», - ասաց Իշխան Սաղաթելյանը։
Պատգամավորի խոսքով՝ Իրանին ուղղված հարվածները նաև ռիսկեր են ստեղծում Հայաստանի անվտանգության համար։
«Սյունիքի մասով վտանգը կա, բայց հարց է՝ իշխանությունները կանխող քայլեր արե՞լ են, վստահ չեմ»,-նշեց Իշխան Սաղաթելյանը։