Փոխարժեքներ
16 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
«Խոր ափսոսանք եմ հայտնում, որ այս օրերին, երբ մեր երկիրը աղետալի պատերազմի հետևանքները չի հաղթահարել, շարունակում է դիմակայել ծանրագույն փորձությունների, երբ տարածաշրջանում ուղղակի ընթանում են խիստ վտանգավոր զարգացումներ, ստիպված ենք զբաղվելու մի հարցով, որը ներազգային կյանքում քայքայում և հիմնախնդիրներ է առաջացնում»,- «Պետության և եկեղեցու փոխհարաբերությունները. արդի հիմնախնդիրները» խորագրով քննարկման ժամանակ ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ, արքեպիսկոպոս Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
«Որևէ տրամաբանական բացատրություն չեմ կարող գտնել նման անվտանգային սուր մարտահրավերների պամաններում եկեղեցու դեմ իշխանութունների նախաձեռնած արշավի համար։ Սա իրապես խիստ ցավալի է։ Սա խոսում է մի իրողության մասին՝ Հայաստանի իշխանությունները, գործադիր իշխանութան ղեկավարի գլխավորությամբ, լիարժեքորեն չեն պատկերացնում իրենց առաջքելությունը և ուղղակիորեն փորձում են իրեն անմիջական պարտականութունները կատարելու փոխարեն արհեստական թիրախներ ստեղծել, կեղծ օրակարգեր ձևավորել։
Ակնայտ է, թե ինչ նպատակ է հետապնդում այս արշավը։ Պատահական չի կարելի համարել այն համընկնումները թիրախների ընտրության մեջ, որ կատարում է իշխանությունը, համընկնումները ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած առաջահերթությունների հետ։ Սրանք պատահական չեն»,-ասաց Արշակ սրբազանը։ Ապա հավելեց․ «Խելամիտ բանավեճերի ժամանակը կարծեք թե անցել է։ Իշխանության ներկայացուցիչների և երկրի ղեկավարի բառապաշարը, հռետորանաբությունը, օգտագործած բառերը այլևս ընտրություն չեն թողնում, որպեսզի դրան տրվի իրավական գնահատական։ Իրավական գնահատական տալուց հետո ինչ-որ մի ժամանակ կգա, որ հնարավորություն կունենանք առողջապահության ոլորտի մասնագետներին տեսնել այսպես համախմբված, որպեսզի նաև իրենք իրենց մասնագիտական գնահատականը տան այն անձի վերաբերյալ, որն ի վիճակի է այդպիսի բառապաշար ու խոսույթ օգտագործել որևէ անձի նկատմամբ»։
Մանրամասն՝ տեսանյութում։