կարևոր
3268 դիտում, 6 ժամ առաջ - 2025-06-16 12:53
Հասարակություն Քաղաքական

Աշոտ Սիմոնյանին դաժանաբար ծեծելու համար, եթե գոնե մեկը քրեական պատասխանատվության ենթարկվեր` այսօրվա դեպքը տեղի չէր ունենա․ Հարությունյան

Աշոտ Սիմոնյանին դաժանաբար ծեծելու համար, եթե գոնե մեկը քրեական պատասխանատվության ենթարկվեր` այսօրվա դեպքը տեղի չէր ունենա․ Հարությունյան

Փաստաբան Սերգեյ Հարությունյանը գրում է․

«Նիկոլի ենիչերին

Այս արարածի պահվածքի պատասխանատուն դատախազությունն ու քննչական կոմիտեն են, որովհետև, եթե ժամանակին Աշոտ Սիմոնյանին դաժանաբար ծեծելու համար երեք տասնյակ կարմիր բերետավորներից գոնե մեկը քրեական պատասխանատվության ենթարկվեր` այսօրվա դեպքը տեղի չէր ունենա...»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Քասախում, բողոքի ակցիա լուսաբանելու ընթացքում, ոստիկանը հարվածել էր 24news.am կայքի լրագրողին։

Հիշեցնենք՝ մեկ տարի առաջ ոստիկանները դաժանաբար ծեծել և բռնի ուժ կիրառելով՝ ՀՅԴ ԳՄ շենքի մոտից բերման էին ենթարկել «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Աշոտ Սիմոնյանին։