կարևոր
3856 դիտում, 13 ժամ առաջ - 2025-06-14 12:39
Հասարակություն

Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծությունից հետո Սյունիքում չափվել է ռադիոակտիվ ֆոնը

Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծությունից հետո Սյունիքում չափվել է ռադիոակտիվ ֆոնը

Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծություններից հետո մասնագետները Սյունիքի մարզում ռադիոակտիվ ֆոնի չափումներ են իրականացրել։ Այս մասին տեղեկացնում է Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ կենտրոնի մասնագետները շտապ մեկնել են Սյունիքի մարզ՝ դոզիմետրիկ չափումներ իրականացնելու նպատակով։ «Այս պահին Հայաստանի հարավային շրջաններում բնական ռադիոակտիվ ֆոնի որևէ փոփոխություն չի արձանագրվել»,- տեղեկացնում են կենտրոնից։ Չափումները կատարվել են մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Մեղրի, Ագարակ և Քաջարան համայնքներում։

Կենտրոնից տեղեկացնում են, որ մասնագետները շարունակում են մշտադիտարկում իրականացնել։