Փոխարժեքներ
13 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Պարոն Վարչապետ,
Հանրային հարթակներում՝ հատկապես վերջին օրերին Ձեր կողմից արված հայտարարությունները, որոնք ուղղված են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Հայոց Հայրապետին և հոգևորականությանը, մեզ մղում են չլռելու։ Ձեր հայտարարություններում հնչող մեղադրանքները՝ անուղղակի և երբեմն՝ քրեորեն բնութագրվող բնույթով, ոչ միայն վտանգում են հանրային մթնոլորտը, այլև խարխլում են մեր ժողովրդի հոգևոր ու բարոյական հիմքերը։
Հայ ժողովուրդը երբեք չի մոռանում, որ Եկեղեցին պետականության կրողն էր, երբ պետականություն չկար դարերով։ Ձեր կողմից ուղղված մեղադրանքները՝ ակնհայտորեն փորձ են խեղաթյուրելու այն իրականությունը, որ դարեր շարունակ հենց Եկեղեցին է եղել պետականության կրողը, երբ պետություն չենք ունեցել։ Նա պահպանել է լեզուն, իրավագիտակցությունը, հիշողությունը, հավաքական ինքնությունը և այս ամենով մշտարթուն պահել է պետականություն ունենալու փափագելի հույսը։ Այդ արժանապատիվ, լուռ, հավասարակշռված ծառայության շնորհիվ է, որ այսօր գոյություն ունի հայություն։ Ցանկացած փորձ, որ արվում է՝ վարկաբեկել այդ դարավոր առաքելությունն ու նրան ծառայած հոգևորականներին, չի կարող մեկնաբանվել այլ կերպ, քան քաղաքական նպատակով իրականացվող բարոյահատույց հարված ազգի կարևորագույն ինստիտուտին։
Արժե հարց տալ.
Եթե դուք Հայ Առաքելական Եկեղեցու զավակ եք, ինչպես ինքներդ եք հայտարարել, ապա մի՞թե այդ զավակը լռում է, երբ Սուրբ Էջմիածնի հանդեպ հնչում են ստահոդ պնդումներ՝ իբր «ադրբեջանական ծագման»։
Մի՞թե այդ զավակը լռում է, երբ ոչ բարեկամ պետությունը
Սակայն դուք լռեցիք։
Լռեցիք գերիների մասին,
Լռեցիք Արցախի մշակույթային ավերման մասին,
Լռեցիք Արցախահայության իրավունքների ոտնահարման մասին
Լռեցիք․․․
Իսկ երբ Հայ եկեղեցին՝ ի դեմս Հայոց Հայրապետի, բարձրաձայնեց այս ամենը՝ տարբեր միջազգային ամբիոններից, Եկեղեցին խոսեց ոչ քաղաքական շահերից, այլ ազգային պատասխանատվությունից մղված։ Իսկ ի՞նչ պատասխան տրվեց։ Փոխարենը ականատես եղանք հանդիմանանքի, ծաղրանքի, արժեզրկման,․․․։
Եկեղեցին արեց այն, ինչ պարտավոր էր անել պետությունը։ Ձեր լռությունը Եկեղեցին լրացրեց։ Այդ ձայնը հնչեց՝ ճշմարտությամբ, արժանապատվությամբ, խղճով և իրավունքով։
Այս պարագայում հարցեր են ծագում՝
Սա՞ է Ձեր երախտիքը։
Սա՞ է վերաբերմունքը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ, որը դարերով եղել է ազգի հենարաններից կարևորագույնը։
Այսօր արդեն ակնհայտ է՝ Ձեր կառավարման շրջանում մի շարք բարոյական և իրավական խոստումներ մնացին անկատար, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ հակասվեցին։
Ձեր որդեգրած սկզբունքները վտանգ չեն ներկայացնում միայն բարոյական հարթությունում, այլ նաև ազգային ինքնության և քաղաքական անվտանգության տեսանկյունից։
Ազգային սիմվոլները, պատմական ժառանգությունը, հոգևոր ու ազգային հիմնասյուները թիրախավորվում են համակարգային կերպով՝ ամեն ինչի մեջ տեսնելով «սպառնալիք» Հայոց պետականության։
Փորձում եք ձևավորել այնպիսի սերունդ, որը կկտրի իր կապը սեփական արմատներից։ Իսկ այն հաստատությունը, որը դարերով եղել է պետականության բացակայության պայմաններում մեր ժողովրդի մշակութային և հոգևոր հենասյունը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, ներկայացվում է որպես խանգարող գործոն, սպառնալիք, այլ ոչ թե ինքնության պահապան։ Այս ամենը վկայում է ոչ թե բարեփոխման, այլ արժեքազրկման հստակ գիծ որդեգրելու մասին։
Եվ այսօր, փոխանակ թևակոխելու ազգային համախմբման նոր փուլ, Դուք սրում եք ներքին բարոյական ճգնաժամը՝ թիրախավորելով այն կառույցը, որը կարող էր դառնալ խաղաղության, զղջման ու վերագտման հարթակ։
Այս ամենը տեսնելով՝ Պարոն վարչապետ, մենք չենք պաշտպանում մեղքը։ Մենք չենք արդարացնում ոչ իրավական, ոչ բարոյական խախտումը։ Սակայն Եկեղեցու և հոգևորականի նկատմամբ բարոյախեղում և կասկածի համատարած մթնոլորտ ստեղծելն այլ նպատակ ունի՝ ԿՈՐԾԱՆԵԼ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՆԵՐՍԻՑ։
Սա չի ծառայում ո՛չ ժողովրդին, ո՛չ ապագային, և մանավանդ՝ ո՛չ պետությանը։
Հետևաբար՝
Ամեն բան ունի սահման։
Եվ երբ խիղճը լռում է, Եկեղեցին իրավունք ունի խոսելու։
Աղոթքով՝ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյան
Բուլղարիայի Հայոց Թեմի առաջնորդական տեղապահ
Բուլղարիայի Հոգևոր Դաս