Փոխարժեքներ
13 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ին 38,9 մլն դրամով շատ սուբսիդիա կտրամադրի 2024 թվականի համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Որոշման նախագծում նշվում է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի կողմից վճարվող կոնցեսիոն տարեկան վճարը ծրագրավորվածից ավելի է եղել (նախատեսված ավելի քան 231 մլն դրամի փոխարեն կազմել է ավելի քան 270 մլն դրամ), այդ պատճառով «Ուղևորափոխադրումներից ստացված վնասի դիմաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ին սուբսիդիայի տրամադրում» միջոցառման համար կհատկացվի 38,9 մլն դրամ:
Սուբսիդիայի համաձայնեցված չափը 2009–2010 թթ. համար կազմել է 10 տոկոս, 2011–2012 թթ. համար` 15 տոկոս, 2013 թ. համար` 20 տոկոս, 2014–2015 թթ. համար` 25 տոկոս, 2016–2038 թթ. համար` 30 տոկոս: