Փոխարժեքներ
13 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Հայ Առաքելական Եկեղեցին ռևանշիստական քարոզ է անում, իր ժողովրդին տանում է դեպի աղետ, ասել է Ադրբեջանի Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն:
Նա բողոքի նամակ է հղել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյին՝ ընդգծելով, որ կրոնական առաջնորդները պետք է ծառայեն Միասնական Արարչին և Ճշմարտությանը, խթանեն խաղաղությունն ու փոխըմբռնումը և չսադրեն հակամարտություններ։
«Ես կոչ եմ անում Եկեղեցական համաշխարհային խորհրդին չաջակցել ռևանշիստական քարոզչությանը, որը խախտում է փխրուն խաղաղությունը», – ասվում է նամակում։
Փաշազադեն առաջարկել է, որ ԵՀԽ-ն պատվիրակություն ուղարկի տարածաշրջանում իրական իրավիճակին ծանոթանալու համար։ Նա ասել է, թե 86,600 քառակուսի կիլոմետր տարածք զբաղեցնող Ադրբեջանի տարածքում «Արցախ» անունով վարչական միավոր «չկա» (չակերտները՝ Խմբ.):
«Նույնիսկ Հայաստանի վարչապետն էր ստիպված ճանաչել այս պատմական իրողությունը», – նշել է նա։