կարևոր
1243 դիտում, 1 օր առաջ - 2025-06-11 17:47
Քաղաքական

Մարիա Զախարովան և Հայկ Խալաթյանը վիճել են Արցախում խորհրդային հուշարձանների պղծման հարցի շուրջ

Մարիա Զախարովան և Հայկ Խալաթյանը վիճել են Արցախում խորհրդային հուշարձանների պղծման հարցի շուրջ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան և լրագրող Հայկ Խալաթյանը վիճել են ճեպազրույցի ժամանակ, երբ Հայկ Խալաթյանը հարցրել է օկուպացված Արցախում հայկական, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված խորհրդային հուշարձանների ոչնչացման և պղծման մասին: Խալաթյանը Զախարովայից հետաքրքրվել է՝ արդյոք ռուսական կողմը Բաքվից որևէ պատասխան ստացե՞լ է, թե՞ ոչ։

«Վստահեցնում եմ՝ մենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ աշխատում ենք այս ուղղությամբ: Բայց ցանկանում եմ Ձեզ մի հարց տալ՝ այլ երկրներում ոչնչացվող հուշարձանները Ձեզ մտահոգո՞ւմ են: Ոչ մի անգամ ո՛չ լսել եմ, ո՛չ տեսել սրա վերաբերյալ որևէ նյութ», - ասել է Զախարովան:

Նա նշել է, որ զարմացած է, թե ինչու երբևէ հայկական կողմը չի բարձրացնում եվրոպական երկրներում խորհրդային հուշարձանների պղծման հարցը:

«Ես լավ հասկանում եմ, թե հարցերն ինչ նպատակով եք տալիս: Խնդրում եմ, մի շարունակեք», - հավելել է Զախարովան՝ եզրափակելով զրույցը։

Մանրամասն՝ տեսանյութում։