կարևոր
1954 դիտում, 1 օր առաջ - 2025-06-11 16:33
Հասարակություն

Լույս է տեսել Մերուժան Տեր-Գուլանյանի «Երդվում եմ Արարատով» գիրքը

Լույս է տեսել Մերուժան Տեր-Գուլանյանի «Երդվում եմ Արարատով» գիրքը

Լույս է տեսել Մերուժան Տեր-Գուլանյանի «Երդվում եմ Արարատով» գիրքը։ Այս մասին հայտնում է գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը։

«Հարգելի ֆեյսբուքյան իմ ընկերներ, ընթերցողներ, պոեզիայի սիրահարներ...

Յոթ տարի գիրք չէի հրատարակել, չնայած՝ ամեն օր գրում էի... պատճառը, թերևս, հոգևոր ճնշվածությունն էր:

Վերջապես որոշեցի հրատարակել իմ ձեռագրերից մեկը, որը այս անգամ բանաստեղծության ձև ունի`

«Երդվում եմ Արարատով»:

Գրքիս շնորհանդեսը տեղի կունենա

հունիսի 25-ին,

Էլիտ Պլազայի 2-րդ հարկում՝

Մանթաշով դահլիճում:

Մուտքն ազատ է:

Սիրով հրավիրում եմ բոլոր բոլորին`

ինձ ճանաչողներին և չճանաչողներին:

Հասցեն`

Խորենցի 15, Էլիտ Պլազա»: