կարևոր
1489 դիտում, 1 օր առաջ - 2025-06-11 10:30
Քաղաքական

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն հունիսի 11-12-ը կայցելի Հայաստան։ Գլխավոր քարտուղարը կհանդիպի Վահագն Խաչատուրյանի, Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի եւ Սրբուհի Գալյանի հետ։ Նա նաև հանդես կգա հանրային բանախոսությամբ եւ հանդիպում կունենա Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ։ Այս մասին հաղորդում է ԵԽ մեդիայի ծառայությունը։

Եվրոպայի խորհրդի հաղորդագրության մեջ նշվում է, որ Գլխավոր քարտուղարը կհաստատի Եվրոպայի խորհրդի աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի արագ ստորագրման հարցում։