կարևոր
1585 դիտում, 1 օր առաջ - 2025-06-11 09:52
Հասարակություն

Հանրայինի ղեկավարությունն ԱԺ-ում լրագրողական աշխատանք անիմաստ է համարում․ «Հրապարակ»

Հանրայինի ղեկավարությունն ԱԺ-ում լրագրողական աշխատանք անիմաստ է համարում․ «Հրապարակ»

«Հրապարակ» գրում է․ Նախկին խմբագիր Փաշինյանն այնքան է սահմանափակել մեր` հարկատուներիս հաշվին գործող Հանրային հեռուստաընկերության ազատությունը, որ արդեն մի քանի տարի է՝ Հ1-ից հարկ չեն համարում պետության թիվ մեկ քաղաքական մարմնի` ԱԺ-ի աշխատանքները լուսաբանելու համար լրագրող ուղարկել խորհրդարան: Այդ գործն անում են Հ1-ի օպերատորն ու տեխնիկական աշխատակիցը: Հանրայինի ղեկավարությունը, ըստ ամենայնի, ԱԺ-ում լրագրողական աշխատանքն անիմաստ է համարում եւ օպերատորին ու տեխնիկական աշխատողին ուղարկում է միայն կադրեր բերելու, մնացածն իրենք են անում` կառավարությունից ստացված հրահանգներին համապատասխան։ Ի դեպ, շաբաթներ առաջ, երբ խորհրդարանում բյուջեն էր քննարկվում, Փաշինյանը, դուրս գալով նիստերի դահլիճից, ցանկություն է հայտնել լրագրողներին ճեպազրույց տալու եւ միջանցքում նկատելով Հ1-ի օպերատորին ու տեխնիկին, ասել է` արի հարց տուր, ես պատասխանեմ: Շփոթահար աշխատակիցն ասել է` ինքը չի կարող հարց տալ, ընդամենը տեխնիկական աշխատող է։