Փոխարժեքներ
11 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
«Հրապարակը» գրում է․ Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի սկսած արշավի «պտուղներն» արդեն երեւում են: Երբեմնի խրոխտ հոգեւորականներն ավելի զգուշավոր պահվածք են դրսեւորում: Պատմեցին, որ կիրակի օրը Գորիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանը եկեղեցու իր սենյակում է եղել, երբ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մտել են եկեղեցի, մոմ վառել եւ դուրս եկել:
Հակաիշխանական հայացքներ ունեցող քաղաքացիներն անհամբեր սպասել են, որ Տեր Ահարոնը դուրս կգա իր սենյակից եւ, իր բնորոշմամբ` «չարիքին» դուրս կհրավիրի Աստծո տաճարից, սակայն նա դուրս չի եկել: Իսկ Տեր Ահարոնը եկեղեցու այն սպասավորներից է, որը հատկապես պատերազմից հետո ակտիվ քննադատում էր Փաշինյանին: Սիսիանի հոգեւոր հովիվ Պարգեւ քահանան էլ, որ պատերազմից հետո հրաժարվել էր սեղմել եկեղեցի այցելած Փաշինյանի ձեռքը, շաբաթ օրը եկեղեցի է գնացել այն ժամին, երբ զույգն արդեն հեռացած է եղել: Հավելենք նաեւ, որ հունիսի 9-ին Գարեգին Բ-ն մեկօրյա այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, ուր հանդիպում կունենա Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու եւ Հայոց Մարդասիրական ճեմարանի հոգաբարձուների հետ: