Փոխարժեքներ
09 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Հայաստանում վտարանդի կառավարություն գոյություն չունի, Սամվել Շահրամանյանը բացառապես շարունակում է պաշտպանել Արցախի Հանրապետության ու Արցախի ժողովրդի շահերը․ անկախ նրանից՝ հայտարարություններն ընդդիմադիր, թե իշխանական հայտարարություններ են։ Վստահ եմ՝ նախագահին դա չի հետաքրքրում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը։
Ինչ վերաբերում է քաղաքական հետապնդմանը, ապա Երիցյանը նշեց, որ այս վարույթի շրջանակներում չի կարող արձանագրել նման բան, կոնկրետ այս վարույթով Շահրամանյանն ունի վկայի կարգավիճակ։
«Այս վարույթի շրջանակներում ոչ թե ուզում են պարզել, թե ով է հանձնել Արցախը, ինձ, Հայաստանի ցանկացած բնակչի համար ավելի քան պարզ է, թե ով է հանձնել, այլ այս վարույթը վերաբերում է զինվորական անփութությանը, զենք-զինամթերք, ռազմամթերք թնամուն հանձնելուն»,- ասաց Երիցյանը։
Թե ո՞ւմ է ակնարկում, ով է հանձնել Արցախը, Երիցյանը պատասխանեց՝ Հայաստանի՝ այս պահի դրությամբ իշխանությունը գրաված ներկայացուցիներին, գործադիր իշխանության ղեկավարներին։
«Ցանկացած արցախցու, արդեն նաև Հայաստանի բնակչի համար ավելի քան ակնհայտ է, որ Արցախը հանձնվել է Հայաստանի իշխանությունների դիտավորությամբ թե անփութությամբ, էական չէ, էականն այն է, որ նրանց գործողություններով»։
Փաստաբանը նաև հայտնեց, որ Սամվել Շահրամանյանն առաջիկայում հայտարարությամբ հանդես կգա։