կարևոր
1039 դիտում, 3 ժամ առաջ - 2025-06-09 15:40
Հասարակություն

Յուրաքանչյուր օրվա համար 5000 դրամ, հիմա էլ ձգձգում են գործընթացը՝ ՍՊԸ-ների ներկայացուցիչներին պատճառելով նյութական վնասներ․ ահազանգ

Յուրաքանչյուր օրվա համար 5000 դրամ, հիմա էլ ձգձգում են գործընթացը՝ ՍՊԸ-ների ներկայացուցիչներին պատճառելով նյութական վնասներ․ ահազանգ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը հայտնում է, որ իրեն են դիմել ավտոներկրմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներ՝ հայտնելով, որ օրեր առաջ խնդիրների են բախվել Գյումրու մաքսակետում։

«Մասնավորապես, ուրբաթ առավոտյան տրանսպորտային միջոցները մաքսազերծելուց հետո դրանց բացթողումն իրականացնելիս խափանվել է ծրագիրը, իսկ վերականգնումից հետո սպասարկվել են միայն ֆիզիկական անձինք։

ՍՊԸ-ների մեծաթիվ ներկայացուցիչներ չեն սպասարկվել նաև շաբաթ օրը։ Այսօր՝ բացթողում իրականացնելու ժամանակ, վերջիններից պահանջել են վճարել բոլոր օրերի, այդ թվում՝ շաբաթ օրվա կայանման գումարը։

Ներկրող ընկերությունների ներկայացուցիչներն ինձ հետ զրույցներում մտահոգություն հայտնեցին, որ հերիք չէ յուրաքանչյուր օրվա համար որպես կայանման գումար պահանջում են 5000 դրամ, մի բան էլ՝ արհեստականորեն ձգձգում են գործընթացը՝ իրենց պատճառելով նյութական վնասներ։

Ավտոներկրման ոլորտն առանց այդ էլ իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով հայտնվել է վատ իրավիճակում․ ընկերությունները կամ փակվում են, կամ տեղափոխվում ԵԱՏՄ անդամ այլ պետություններ։

Նման գործելաոճը համարելով անթույլատրելի՝ պատրաստվում եմ գրություն ուղարկել պատկան մարմիններին՝ պահանջելով բացատրություն այսպիսի արհեստական խոչընդոտների և գումար կորզելու որոշումների վերաբերյալ»։